Երեկ՝ մարտի 18-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Դավթաշենում. միկրոավտոբուսը կանգառից դուրս կայանելու շուրջ առաջացած վիճաբանությունն ավարտվել դանակահարությամբ։
 
Մարտի 18-ին «Արմենիա» ՀԲԿ-ից ահազանգ է ստացվել, որ «հետույքի շրջանի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել Երեւանի մի բնակիչ՝ ծնված 1974թ.:
 
Պարզվել է, որ տղամարդը դանակահարվել է Դավիթաշենում՝ թիվ 35 երթուղու միկրովատոբուսի վարորդի հետ վիճաբանության ժամանակ։ Իսկ վեճի պատճառը եղել է կանգառից դուրս ավտոբուսի կայանումը։ Արդյունքում՝ վարորդը խոհանոցային դանակով հարվածել է տղամարդու հետույքի հատվածին։
 
Դեպքի առթիվ նախապատրաստվում են նյութեր, վարորդն ինքնակամ ներկայացել է։
 
Աղբյուր` Փաստինֆո