Առնվազն երկու անհայտ անձ հրկիզիչ խառնուրդով շշեր է նետել Կոպենհագենում Թուրքիայի դեսպանատան վրա, հայտնում Է Reuters գործակալությունը:
 
Նշվում է, որ դեսպանատան շենքի ճակատամասին ոշ նշանակալի վնաս է հասցվել, տուժածներ չկան, քանի որ միջադեպի պահին շենքում ոչ ոք չի եղել: Ոստիկանությունը միջադեպի հետաքննություն է սկսել:
 
Աղբյուր՝ armedia.am