Վիրահատությունից հետո Գարիկ Պապոյանը ֆեյսբուքյան իր էջում շնորհակալություն հայտնեց անհանգստության, նամակների և նվերների համար ու գրեց՝ կապաքինվեմ, քիչ մնաց։ Դրանից հետո տևական ժամանակ լռում է։ Որոշ լրատվամիջոցներում գրում էին, որ վիրահատական սխալ է եղել ու նման բաներ։ Տարբեր աղբյուրներ տարբեր տեղեկատվություն էին տալիս։ Որոշեցի գրել հենց Գարիկին, հարցնել՝ վիրահատական սխա՞լ է եղել, թե․․․ այլ բան։ Ու ահա ստացա պատասխանը․
 
Garik Papoyan
 
00:34
 
Բարև Ձեզ ես ադմինն եմ, նամակներին պատասխանելն իմ աշխատանքն է։ Վիրահատական սխալ չի եղել, բայց բարդություններ շատ ծանր եղել են, այս պահին կարծես ամեն ինչ դեպի լավն է գնում արդեն, անչափ շնորհակալություն անհանգստանալու համար։
 
Հասմիկ Բաբաջանյան