Օղոթերման սարքի պատճառով առաջացած հրդեհի ժամանակ մահացել է փոքրիկ երեխա: Այդ մասին հայտնում է քննչական կոմիտեի մամլուլի ծառայությունը:
 
Նշվում է, որ 63-ամյա տղամարդը գազի վառարանի վրա է դրել ալկոհոլ պատրաստելու հատուկ սարքավորումը և դրան է միացրել ջրամատակարարման համակարգի խողովակները:
 
Այդ պահին խոհանոցում հայտնվել է նրա փոքրիկ որդին և դիպել խողովակներին:
 
Դրանից հետո գազի վառարանն ընկել է, և հրդեհ է գոյացել:
 
Վախեցած տղան փակվել է լոգարանում, և հայրը չի կարողացել նրա մոտ հասնել`բնակարանում կրակի արագ տարածման հետևանքով:
 
Արդյունքում երեխան մահացել է ածխաթթու գազից սուր թունավորումից:
 
Անփութության հետևանքով մահվան պատճառ դարձած քրեական գործը ուղարկվել է դատարան:
 
Աղբյուր՝ shabat.am