Այսօր՝ մարտի 19-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 14։30-ի սահմաններում Գյումրի քաղաքի Մարմաշեն խճուղի թիվ 1 հասցեի («Գարուն» ռեստորանային համալիրի) դիմաց բախվել են Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի բնակիչ՝ 21-ամյա Համազասպ Սասյանի վարած Honda մակնիշի 64 GG 999 համարանիշի և Գյումրի քաղաքի բնակիչ՝ 21-ամյա Գևորգ Մարկոսյանի վարած Lexus մակնիշի 69 AC 999 համարանիշի ավտոմեքենաները։
 
shamshyan.com-ի տեղեկություններով, բախման հետևանքով Honda-ն գլխիվայր շրջվել է, իսկ Lexus-ը՝ կողաշրջվել։
 
Վթարի հետևաքով Lexus-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Գյումրի» բժշկական կենտրոն։
 
Վթարի հիմնական վարկած է համարվում այն, որ 21-ամյա վարորդները «ավտոռալի են կազմակեպելիս եղել» և իրենց դնելով Շումախերի տեղ՝ վթարային «աջաբսանդալ» են սարքել։