Քիչ առաջ արտակարգ ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։
 
Շինարարական աշխատանքներ կատարելու ժամանակ Կապանի պղնձամոլիբդենային գործարանում բետոնե ծածկն ընկել է աշխատակցի վրա։
 
shamshyan.com-ի տեղեկություններով, աշխատակիցը՝ 41-ամյա Սեյրան Ավետիսյանը, հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է։
 
Այս պահին պղնձամոլիբդենային կոմբինատ են ժամանում ոստիկանության Կապանի բաժնի օպերատիվ խումբը, արտակարգ իրավիճակների նախարարության Կապանի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ պարզելու դեպքի հանգամանքները։