Դերասան, սցենարիստ Գարիկ Սեփխանյանը, ով առավել հայտնի է «Ֆուլ հաուս» սիթքոմից Ռուբոյի կերպարով, երեկ վթարի է ենթարկվել։ Ժամը 16-ի սահմաններում Եղվարդի խճուղում բախվել են Mercedes և Infiniti մակնիշների ավտոմեքենաները, ինչի արդյունքում վարորդները տեղափոխվել են հիվանդանոց։
 
Tert.am Life–ի հետ զրույցում Գարիկն ասաց, որ իրեն լավ է զգում, առողջությանը վտանգ չի սպառնում։ Տարածված լուսանկարները անհանգստանալու տեղիք էին տվել, քանի որ վիրակապից երևում էր, որ Գարիկը գլխի վնասվածք ունի։ Դերասանից տեղեկացանք, որ վնասվածքը լուրջ չէ։ Այսօր նա ևս մի քանի հետազոտություն կանցնի։
 
Գարիկը հայտնել է, որ վթարի է ենթարկվել փոքր անզգուշության հետևանքով, սակայն ամեն ինչ այդքան սարսափելի չէ։
 
Աղբյուր՝ life.tert.am