Երեկ՝ մարտի 19-ին, Գեղարքունիքի մարզի ոստիկաններն ու քննիչները բացահայտել են առանձնակի դաժանությամբ կատարված սպանությունը:
 
shamshyan.com-ի տեղեկություններով, երեկ՝ մարտի 18-ին, Սևան քաղաքի բնակիչ, 57-ամյա Գուրգեն Ներսեսովի հարազատները դիմել են ոստիկանության Սևանի բաժի և հայտնել, որ Գ. Ներսեսովը մեկ օր առաջ տանից դուրս է եկել և չի վերադարձել ու նրա գտնվելու վայրի մասին ոչ մի տեղեկություն չունեն:
 
Նույն օրը ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետի և Սևանի բաժնի պետի կողմից ստեղծվել են օպերատիվ խմբեր՝ Գ. Ներսեսովին հայտնաբերելու համար:
 
Այսօր առավոտյան ոստիկաններն ու քննիչները ստացված օպերատիվ տվյալներով Գ. Ներսեսովին սպանելու կասկածանքով Սևանի ոստիկանություն են բերման ենթարկել Սևան քաղաքի բնակիչ, 43-ամյա Գարիկ Հայրապետյանին:
 
Վերջինս փաստերի ճնշման տակ խոստովանել է, որ Գ. Ներսեսովին ինքն է սպանել՝ «Մինուտկա» կոչվող ռեստորանային համալիրի հետնամասում:
 
Գ. Հայրապետյանը Գ. Ներսեսովին սպանել է երկաթե ձողով (մանդիրովկա):
 
Ոստիկաններն ու քննիչները մինչև կասկածյալին հայտնաբերելը, 3 տասնյակից ավելի հասցեներում են եղել:
 
Այս պահին կասկածյալը ոստիկաններին և քննիչներին մատնացույց է անում այն վայրը, որտեղ սպանել է իր զոհին և դին թողել այնտեղ:
 
Փաստի առթիվ Սևանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր.-ի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
 
Քիչ առաջ սպանության վայրում կասկածյալը քննչական փորձարարության ժամանակ պատմում էր, թե ինչպես է սպանել իր զոհին: