Երեկ՝ մարտի 19-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 18:20-ի սահմաններում Երևան Էջմիածին ավտոճանապարհին՝ Մուսալեռ գյուղի վարչական տարածքում, ВАЗ 2106 մակնիշի 35 OQ 906 համարանիշի ավտոմեքենան մխրճվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված բեռնատար ГАЗель մակնիշի 783 SL 64 համարանիշի ավտոմեքենայի մեջ:
 
shamshyan.com-ի տեղեկություններով, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 3 հոգի տեղափոխվել են Վաղարշապատի բժշկական կենտրոն:
 
Փրկարարները քաղաքացիների հետ միասին, 06-ից դուրս են բերել վիրավորներին, հոսանքազրկել այն, փակել գազի բալոնի փականը և սահմանազատել տարածքը:
 
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի, վարորդների և վիրավորների ինքնությունը: