«Ժողովուրդ» թերթը գրում է. «Օրերս առեղծվածային պայմաններում մահացել է Արմավիրի մարզի «Մանուշակ» մանկապարտեզում 3-ամյա երեխային պատանդ վերցրած Արգամ Հովիկյանի հայրը՝ Վարազդատ Հովիկյանը:
 
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` պայթյուն է տեղի ունեցել, ինչի արդյունքում Վարազդատ Հովիկյանը մահացել է:
 
Դժբախտ պատահար է եղել, թե սա հաշվեհարդար էր նրա որդու կատարած արաքի գործով, դժվար է ասել. տեղի ունեցածը մարդկանց համար մնում է առեղծված եւ ամենատարբեր ենթադրությունների տեղիք է տալիս: 
 
 Ի դեպ, այս օրերին կալանքի տակ գտնվող Ա. Հովիկյանին իրավապահներն անգամ թույլ չէին տվել ներկա գտնվել հոր հուղարկավորությանը` հավանաբար խուսափելով տհաճ անակնկալներից»:
 
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում