aravot.am-ը գրում է. Երեկ`մարտի 19-ին ժամը 12.30-ի սահմաններում Տավուշի մարզի պաշտպանական դիրքերից մեկում հրազենային վիրավորում է ստացել 1998 թ. ծնված ժամկետային զինծառայող:
 
Նա Լոռու մարզի Կուրթան գյուղի բնակիչ է:
 
Զինվորը բազմաբեկոր հրազենային վիրավորում է ստացել բազկի, նախաբազկի եւ մարմնի այլ շրջանում:
 
Վիրավորը ժամը 13-ի սահմաններում տեղափոխվել է Իջեւանի բժշկական կենտրոն, այնտեղից մի քանի ժամ անց տեղափոխվել է Երեւան:
 
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում