shamshyan.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Մաշտոցի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում՝ մարտի 18-ին, Երևաում տեղի ունեցած վիճաբանություն-դանակահարության փաստով:
 
Ժամը 12:50-ի սահմաններում «Արմենիա» բժշկական կենտրոնից ոստիկանության Մաշտոցի բաժին հայտնել են, որ «հետույքի շրջանի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:
 
Հիվանդանոց է մեկնել ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքի օպերատիվ խումբը:
 
Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Երևանի բնակիչ, 44-ամյա Արտակ Ղ.-ն է: Հիվանդանոցում բժիշկները տեղեկանք են ներկայացրել ոստիկաններին, որ Արտակ. Ղ.-ն ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու:
 
Նույն օրը Դավիթաշենի ոստիկանները ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս՝ ոստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողների հետ պարզել են, որ նույն օրը՝ կեսօրին, Դավիթաշեն 4-րդ թաղամասի թիվ 46/3 հասցեի դիմաց Արտակ Ղ.-ի հետ վիճաբանել է Երևանի բնակիչ, 29-ամյա Արթուր Հ,-ն, ով խոհանոցային դանակով հարվածել է Արտակ Ղ.-ին: Ժամեր անց ոստիկանների անցկացված բացատրական աշխատանքների շնորհիվ Արթուր Հ.-ն ներկայացել է ոստիկանության Մաշտոցի բաժին, որտեղ հետաքննիչի մոտ կատարվածի մասին բացատրություն է տվել և բաց թողնվել:
 
Վիճաբանության պատճառը եղել է թիվ 35 երթուղու միկրոավտոբուսը կանգառից դուրս կայանելու հարցի շուրջ ծագած իրար չհասկանալու խնդիրը, իսկ Արթուր Հ.-ն աշխատում է թիվ 35 երթուղում՝ որպես միկրոավտոբուսի վարորդ: