sportal.am-ը գրում է. ՊՍԺ-ի կիսապաշտպան Մարկո Վերատին հեռացվեց խաղադաշտից «Ռեալ»-ի դեմ Չեմպիոնների Լիգայի պատասխան հանդիպման ժամանակ (1:2):
 
Իտալացին երկրորդ դեղին քարտը ստացավ մրցավարի որոշմանը բուռն արձագանքելու պատճառով: Վերատին վստահ է, որ Մեսսին այդպիսի իրավիճակում երբեք չէր զգուշացվի:
 
«Ես վատ արձագանքեցի մրցավարի որոշմանը, բայց ոչ ոքի չեմ վիրավորել: Միևնույն ժամանակ, Մեսսին մատ է թափ տալիս մրցավարների վրա և անգամ զգուշացում չի ստանում»,- Վերատիի խոսքերն է մեջբերում La Gazzetta dello Sport-ը: