shamshyan.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ մարտի 20-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Ռուսաստանի Դաշնությունում։
 
Ժամը 09։20-ի սահմաններում Երևան-Մոսկվա ճանապարհին՝ ՌԴ-ի վարչական տարածքում, բախվել են Mercedes Sprinter մակնիշի 308 AF 61 համարանիշի և բեռնատար մակնիշի ավտոմեքենաները։
 
Վթարի հետևանքով 2 հոգի մահացել է, 7 հոգի տեղափոխվել են Պովլովսկի հիվանդանոց։
 
Այս պահին վիրավորները գտնվում են նշված հիվանդանոցում, և տեղի իրավապահները ճշտում են վարորդների, մահացածների և վիրավորների ինքնությունը։
 
Մահացածներից մեկը բեռնատարի վարորդն է, մյուսը՝ Mercedes-ի վարորդը, իսկ Mercedes-ը հաշվառված է Երևան քաղաքի Սարի Թաղում գրանցված «Ման-Տուր» ՍՊԸ-ի հաշվեկշտում։