sportal.am-ը գրում է. Կատալոնական «Բարսելոնա»-ի հարձակվող Լիոնել Մեսսին ժամանակին հաճախ էր խաղադաշտում իրեն վատ զգում և փսխում:
 
Արգենտինացին մի քանի անգամ հետազոտվել է, բայց նրա մոտ որևէ խնդիր չի հայտնաբերվել: Այսօր, երբ ֆուտբոլիստի մոտ ամեն ինչ կարգին է, նա նշել է, թե ինչն է եղել դրա պատճառը:
 
«Ես երկար ժամանակ վատ սնունդ և ըմպելիքներ եմ օգտագործել՝ գազավորված հյութեր, շոկոլադ և այլն: Ինձ դուր էր գալիս այդպես սնվելը: Այժմ ձուկ եմ ուտում, մսեղեն, աղցաններ: Սնվում եմ ինչպես հարկն է, ինչի պատճառով էլ այլևս նման խնդիր չունեմ»,- ասել է Մեսսին America TV-ին տված հարցազրույցի ժամանակ: