Դերասանուհի Նաիրա Մովսիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
 
«Սիրելի հետևորդներ, ցավով պետք է նշեմ, որ ես շնորհիվ լրագրողների տեղեկացա, որ հայրս այլևս ողջ չէ։ Ինձ համար սարսափելի դժվար է ընկալել այս փաստը, չհաշված նրա, որ ես նրա հինգերորդ երեխան էի և կապ չունեի նրա հետ։ Ցավալի էր, որ ազգում չգտնվեց մեկը, ով ինձ այդ մասին կասեր։ Բայց Փառք Աստծո ողջության օրոք տեղեկացնել կարողացան, որ վատառողջ է և ես գնացի ։ Շփվել եմ, խոսել, ցավ ապրել։ Ցավ,որ նրա մնացած զավակները ծերանոց են գցել նրան (բացի ինձնից նա իր երեխաների հետ շփում ունեցել է )։
 
Հ.Գ.Երրորդ դասարանում գրածս միակ չափածոն հորս մասին հիմա տեղին է բարձրաձայնել։
Իմ սրտի մեջ կրկին դու ես,
Դու ես դաջվել սրտիս խորքում։
Բայց ես կրկին կցանկանայի շոյել ձեռքերդ առնական,
Գրկել մարմինդ հայրական։
Բայց դու հիմա շատ հեռու ես
Մոռացել ես դու ինձ վաղուց»:
 
Աղբյուր՝ life.mediamall.am