Հայը միշտ երգել է, երբ ուրիշ ճար չի ունեցել։ Երբ դեմը թշնամի է եղել, այլ ելք չի ունեցել ու․․․ պատվով է կամեցել մեռնել՝ երգելով։
 
Շատ դեպքեր են եղել, երբ կրակող թշնամին դադարեցրել է կրակը, քարացած ծնկել ու հուզմունքով լսել երգը։ Հետո չի սպանել երգողին, երգը, որովհետև դա ինքնարտահայտման ամենահուզական ձևն է, որն արտահայտվում է կրիտիկական պահերին, երբ մարդ այլ ելք չի տեսնում։ Այդ երգով է հայ ժողովուրդը դարեր ի վեր ապրել, պայքարել, հաղթել։
 
Սեֆիլյանը դատապարտվեց 1 տարի 6 ամիս ազատազրկման: Սեֆիլյանի մարտական ընկերն իր զայրույթն արտահայտեց երգով:
 
Շուրջբոլոր հայհոյանքների մեջ նա միակ մարդն էր, որը ստիպեց լսել իրեն։
 
 
Հասմիկ Բաբաջանյան