Այսօր՝ մարտի 21-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 02։20-ի սահմաններում Ալեք Մանուկյան-Սայաթ Նովա փողոցների խաչմերուկում բախվել են Երևան քաղաքի Մադոյան փողոցի բնակիչ՝ 36-ամյա Զավեն Առաքելյանի վարած Nissan մակնիշի 80 MM 202 համարանիշի և Երևան քաղաքի Դրոյի փողոցի 5 շենքի բնակիչ՝ 21-ամյա Գառնիկ Ասլանյանի վարած Nissan մակնիշի 88 NL 886 համարանիշի ավտոմեքենաները։
 
shamshyan.com-ի տեղեկություններով, վթարի հետևանքով վարորդներից Գ. Ասլանյանը, նրա ուղևորներ՝ Դրոյի փողոցի 3-րդ շենքի բնակիչներ, 25-ամյա Գևորգ Թովմասյանն ու 27-ամյա Արման Մարտիրոսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց։
 
Վարորդները ենթարկվել են բժշկական փորձաքննության. պարզվել է, որ եղել են սթափ վիճակում։
 
Դեպքի վայրում հավաքված մի քանի երիտասարդներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին. «Վթարի մեղավորը եղել է Գ. Ասլանյանը, ով մեկ այլ Nissan-ի ու Toyota-ի հետ խաչմերուկում ավտոռալի էին կազմակերպել ու ինքն է եղել պատճառը, որ ստեղծելով վթարային իրավիճակ՝ էս աջաբսանդալը սարքեց։ Իսկ նրա հետ գոնկավատ անող Tօyota-ի ու Nissan-ի համարանիշները «17»-ով էին սկսվում»։
 
Վիրավորներից Ա. Մարտիրոսյանը ներկայացել է, որ ինքն աշխատում է «Հեդ կանսալտինգ» ՍՊԸ-ում՝ որպես տնօրեն։