Դերասան Վաչե Թովմասյանը Ինստագրամի «Սթորի» հավելվածում առաջին անգամ ցույց է տվել 1 տարեկան դստերը` Միային, թեև կինը` Գայանեն, դեմ էր։ Tert.am Life-ի հետ զրույցում դերասանն ասաց, որ դստերը հանրությանը ցույց տալը իր նախաձեռնած ռեալիթի շոուի մաս էր կազմում։ Ըստ այդ շոուի` Վաչեն մտադիր է ամեն շաբաթ Ինստագրամի «Սթորի» հավելվածում ցույ տալ իր առօրյան։
 
«Էքսպերեմենտալ հաղորդում է  իմ կողմից, որը մեկ շաբաթ անելու եմ, հետո կհասկանամ` շարունակե՞լ, թե՞ ոչ։ Ներկայացնում եմ  տարբեր իրավիճակներ, որոնք լինում են ինձ հետ օրվա ընթացքում։ Դա սթորի եմ անում, ներբեռնում իմ էջ: Ինձ հետ երեխա էլ է չէ՞ լինում օրվա մեջ: Աղջիկս իմ առօրյայի մի մասին է»,-ասաց Վաչեն:
 
Դերասանի խոսքով` դստեր նկարը սոցցանցերում հրապարակելու հարցը դեռևս վեճի առարկա է իր և կնոջ՝ Գայանեի միջև։ Այս հարցում փոխհամաձայնության առայժմ չեն եկել:
 
Առավել մանրամասն սկզբնաղբյուրում