Դերասան Վաչե Թովմասյանը Ինստագրամի «Սթորի» հավելվածում առաջին անգամ ցույց է տվել դստերը` Միային, թեև կինը` Գայանեն, դեմ էր։
 
Մեկ այլ տեսանյութով Վաչեն ցույց է տվել, թե ինչպես են կնոջ հետ խոսում այս թեմայով։ Գայանեն ասում է, որ իրենք պայմանավորվել էին, որ փոքրիկը կմեծանա և ինքը կորոշի` ուզո՞ւմ է լինել սոցցանցերում, թե՞ ոչ։
 
Վաչեն կնոջը հումորով է պատասխանում. «Բա, որ մեծանա ու ասի` ուզում էի, ի՞նչ ես անելու»։
 
Դերանասը նշում է, որ սոցցանցերում ներկայացնում է իր առօրյան, իսկ դուստրն իր առօրյայի կարևոր մասնիկն է։
 
Հիշեցնենք, որ Վաչեի և Գայանեի դուստրը լույսաշխարհ է եկել 217 թվականի հունվարին։
 
 
 
Աղբյուր՝ life.tert.am