ՀՈՄ ՏԵՆՑ ՉԻ, ՈՐ ԴՊՐՈՑ ՉԵՆՔ ԳՆԱՑԵԼ (ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀՈՒՄՈՐ)Սեպտեմբերի 1-ին մի խումբ լրագրողներ շրջապատում են գեներալներ Մանվել Գրիգորյանին և Սեյրան Սարոյանին․
 
Ունե՞ք ձեր առաջին դասարանի նկարները։
 
Եսիմ է՜, ուր ենք քցել,- ասում են,- հոմ տենց չի, որ դպրոց չենք գնացել։
 
Այսինքն չունեք․․․,- բազմանշանակ միմյանց են նայում լրագրողները։
 
Երեխեք ջան,- ասում է Սարոյանը,- ինչ, ինչ բայց երևի կհավատաք, որ գոնյա առաջին դասարանն ավարտել ենք․․․
 
Հասմիկ Բաբաջանյան