Մարտի 20-ին նշվում է Երջանկության միջազգային օրը։ Այն ՄԱԿ-ի կողմից հաստատվել է 2012-ին` աջակցելու այն գաղափարին, որ երջանկության ձգտումն ընդհանուր զգացողություն է մոլորակի բոլոր մարդկանց համար:  Tert.am Life-ն այս առիթով զրուցել է հայ հայտնիների հետ և պարզել երջանիկ լինելու նրանց բանաձևը:
 
Երգչուհի Սիլվա Հակոբյանի կարծիքով` երջանիկ լինելու ամենակարևոր նախապայմանը երջանիկ լինելու ցանկությունն է: Երգչուհին համոզված է, որ մարդուն կարող են երջանկացնել անգամ շատ փոքր երևույթները: Ասում է` ինքն այդպիսի մարդկանց թվին է պատկանում:
 
«Կանքին պետք է նայել թեթև, կարողանալ յուրաքանչյուր րոպեդ վայելել, ամեն պահը քեզ համար երջանիկ դարձնել։ Իհարկե, տարբեր մարդկանց մոտ դա տարբեր կերպ է արտահայտվում: Ինձ կարող է երջանկացնել ցանկացած ուշադրություն, հաճոյախոսություն, այն դրականը, որ կա և փորձում եմ ստեղծել իմ շուրջը:
 
Փառք Աստծո, ունեմ հայրական լավ ընտանիք, նորաստեղծ լավ ընտանիք, սիրելի աշխատանք, շատ սիրելի երկրպագուների  մեծ բանակ, որ իմ կողքին են, հարազատներ: Կարծում եմ` ոչ մի կետ չկա, որի պատճառով ես պետք է երջանիկ չլինեմ»,-ասաց նա:
 
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում