Ինչ-որ ժամանակ այս տարեց կինն էր ձեռքերի վրա տարել իր փոքրիկին, իսկ հիմա նրանք փոխվել են տեղերով։
 
Մի անհայտ մարդ լուսանկարել է այս մարդկանց՝ Թայվանի բժշկական կենտրոններից մեկում՝ Տինգա Ցու-չի-ում։ Այս տղամարդը հատուկ պատրաստված հարմարանքի շնորհիվ գրկած բերել էր այստեղ իր մորը։
 
Ինչպես հաստատում է Թայվանական թերթերից մեկը, նկարը վիրուսային արագությամբ տարածվել է համացանցում։
 
Հոգատար տղան աշխատում էր արդարադատության նախարարության Թայվանական բաժանմունքում, որպես սովորական հետաքննիչ։ Այժմ նա գործազուրկ է։
 
Նախկին գործընկերները ասում են, որ ընդհանրապես զարմանալի չէ տղամարդու այս քայլը, քանի որ նա միշտ եղել է լավ որդի իր մոր համար։ Մորը հոգ տանելու համար, նա մի օր անգամ համաձայնվել է անհարմար տեղափոխությանը՝ դեպի Թայբեյ քաղաք։
 
Տղամարդը որոշել է թոշակի անցնել, որպեսզի ամբողջ ուժերով օգնի իր մորը։ Կինը տառապում է հիպերտոնիայով և սրտային անբավարարությունով, այդ իսկ պատճառով էլ ունի մշտական հսկողության կարիք։ Կնոջ ամուսինը և  տղամարդու հայրը մահացել է։
 
Տղամարդը բացատրել է, թե ինչի համար է նա այդ քայլին դիմել։ Բանը նրանում է, որ վերջին ժամանակներում կինը կոտրել էր ոտքը և նրա տղան մտածել է, որ հաշմանդամների անվասայլակին նստելը այդքան էլ հարմար չէր լինի իր մոր համար։
 
— Այս ամենում ոչ մի դժվար բան չկա։ Ձեռքերի վրա մայրիկիս ինչ-որ տեղ տանելը՝ երևի թե ամենահարմարավետ տրանսպորտային միջոցն է,– ասում է տղամարդը։
 
Եվ չնայած, որ այս մարդը իր արարքի մեջ բացառիկ բան չի տեսնում, միևնույն է նկարում կա բարություն և սեր, որը մեր օրերում շատ քիչ է հանդիպում։
 
 
 
Աղբյուր՝ hayinfo.net