Այսօր՝ մարտի 21-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 10:10-ի սահմաններում Ծովակալ Իսակովի պողոտայում բախվել են Ford Transit մակնիշի 35 MX 687 համարանիշի և Opel մակնիշի 35 DV 770 համարանիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը բախվել է նաև հաստաբուն ծառին և էլեկտրասյանը:
 
shamshyan.com-ի տեղեկություններով, վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է թիվ 2 հիվանդանոց:
 
Ոստիկանություննը պարզում է վարորդների և վիրավորի ինքնությունը: