Խոյ.
2018 թվականը Խոյերի համար սիրո տեսանկյունից շատ բուռն է լինելու: Առավել վառ կլինի հատկապես տարվա առաջին կեսը: Ձեզ կհամակի անսպասելի սիրահարվածությունը, սիրային կապեր ձեզանից հեռու գտնվող կամ ստեղծագործ եւ ազդեցիկ անձանց հետ: Որոշ Խոյեր կգտնեն իրենց երկրորդ կեսին ուսումնական հաստատություններում կամ էլ վերապատրաստման դասընթացների ժամանակ:
 
Ցուլ. 2018-ի առաջին կեսին Ցլերի մոտ կարեւոր փոփոխություններ են լինելու՝ տուն եւ ընտանիք հասկացությունների հետ կապված: Աստղերը ձեզ հաջողություն են խոստանում այս ասպարեզում, սակայն դուք պետք է հասկանաք, որ ձեր ապագայի համար պետք է մոռանաք ձեր անցյալը, բաց թողնեք անհամապատասխան մարդկանց կամ էլ սահմանափակեք ծնողների ազդեցությունը ձեր սիրային հարաբերությունների վրա: Դուք կգիտակցեք, որ ցանկանում եք ձեր կողքին տեսնել այնպիսի մեկին, ով կիսում է ձեր արժեքները եւ հայացքները կյանքի նկատմամբ: Հեռանկարային կլինեն այն հարաբերությունները, որոնք կձեւավորվեն փետրվարին եւ հիմնված կլինեն ընկերության վրա:
 
Երկվորյակներ. 2018-ին ձեր անձնական կյանքում բազում վառ պահեր են սպասվում: Առաջին չորս ամիսներին ձեր կյանքում հատկանշական դեր կունենան ձեր շրջապատի մարդիկ՝ կոլեգաները, ընկերները, հարեւանները եւ այլք: Հենց նրանց շրջանում միայնակ Երկվորյակները կարող են գտնել իրենց սերը:
 
Խեցգետին. 2018 թվականը միայնակ Խեցգետիններին սպասվում է բուռն սիրահարվածություն, որը բոլոր նախադրյալները կունենա լուրջ հարաբերությունների ձեւավորման համար: Աստղերը ձեզ հուշում են ուշադրություն դարձնել հակառակ սեռի այն ներկայացուցիչներին, ում հետ դուք ծանոթացել եք աշխատանքի բերումով:
 
Առյուծ. 2018 թվականը Առյուծների համար խոստանում է լինել վերջին տասը տարում ամենահիշարժանը: Իրադարձություններն անձնական կյանքում կեռան հատկապես տարվա առջին կեսին: Ձեզ սպասվում են բազում հաճելի ծանոթություններ: Դուք կդառնաք կոլեկտիվի սիրելին եւ շրջապատված կլինեք հավատարիմ ընկերներով:
 
Կույս. 2018-ի սկիզբը ձեզ համար կլինի խաղաղ ժամանակ փոթորկից առաջ։ Շատ Կույսեր կբացահայտեն իրենց մեջ ռոմանտիզմի իսկական օվկիանոս, ինչը կփոխի նրանց հարաբերությունները սիրելիի հետ:
 
Հարաբերությունները, որոնք կձեւավորվեն 2018 թվականին, լի կլինեն հարազատության զգացումով: Հնարավոր է նաեւ պլատոնական, անփոխադարձ սեր, որը ձեզ համար լավ դաս կլինի եւ կնախապատրաստի ձեզ ապագայի երջանիկ հարաբերություններին:
 
Կշեռք. 2018-ը չի խոստանում հանգիստ եւ խաղաղ անձնական կյանք ձեզ համար: Փոխարենը՝ այն կբերի շատ փորձ եւ վերաիմաստավորում սիրային հարցերում: Շատ Կշեռքներ կտրուկ կփոխեն իրենց պատկերացումները իդեալական զուգընկերոջ մասին: Տարվա առաջին կեսն իր հետ շատ իրադարձություններ կբերի ձեր կյանք ձեր սիրելիների կամ այն անձանց կողմից, ովքեր հավակնում են դառնալ ձեր կեսը:
 
Կարիճ. Կարիճների համար տարին կսկսվի որոշ ընտանեկան խնդիրներով: Ձեր ուշադրությունը կպահանջեն երեխաները կամ էլ տան անհետաձգելի գործերը: Այս ամենը ձեզ կշեղի սիրուց: Իրավիճակը կփոխվի փետրվարին, երբ դուք եւ ձեր սիրելին կցանկանաք ձեր հարաբերություններին ռոմանտիզմ ավելացնել: Այդ ամիսը կարող է ապահովել ձեր ամբողջ տարվա տրամադրությունը, այդ իսկ պատճառով աստղերը խորհուրդ են տալիս ավելի շատ միմյանց հետ ժամանակ անցկացնել եւ անակնկալներ մատուցել։
 
Աղեղնավոր. 2018-ին անձնական կյանքում ամենահետաքրքիր արկածները կունենան արտերկրում ապրող Աղեղնավորները: Առավել հագեցած կլինի մարտից հուլիս ընկած ժամանակահատվածը: Փոփոխական Այծեղջուրները հաջորդ տարի ցանկություն կունենան կայուն եւ ամուր հարաբերություններ ունենալ։
 
Այծեղջյուր. 2018 թվականը շատ Այծեղջուրների համար վերածննդի տարի կլինի, ինչը կանդրադառնա նաեւ նրանց անձնականի վրա: Մեծ է հավանականությունը հանդիպել մի անձնավորության, ով ձեր մեջ զգացմունքայնության նոր սահմաններ կբացի: Չի բացառվում, որ դա գաղտնի սիրավեպ լինի: Որոշ միայնակ Այծեղջուրներ կբացահայտեն, որ իրենց երկրորդ կեսը շատ մոտ է իրենց, միգուցե դա նրանց ընկերն է կամ հարեւանը: Նման սիրավեպ հնարավոր է հուլիսից-սեպտեմբեր ամիսներին:
 
Ջրհոս. 2018 թվականին շատ միայնակ Ջրհոսներ կփոխեն իրենց շփման շրջանակներն ու հակառակ սեռի ներկայացուցիչների հետ ծանոթանալու մեթոդները: Նրանց կհոգնեցնեն պատահական ծանոթությունները եւ նրանք կձգտեն փնտրել իրենց կեսերին այլ եղանակներով: Արդեն իսկ զուգընկեր ունեցողները նույնպես կվերանայեն իրենց հարաբերությունները: Որոշ միություններ կքանդվեն, որոշ միություններ էլ ավելի կամրանան: Սակայն փետրվար-մարտ ամիսներին բաժանված Ջրհոսները անսպասելիորեն եւ արագ կգտնեն նոր սեր:
 
Ձկներ. 2018-ի առաջին չորս ամիսներին Ձկներին դժվար կլինի ժամանակ հատկացնել անձնական կյանքին: Շատ ժամանակ կխլի աշխատանքը: Տարվա երկրորդ կեսը ձեզ համար կդառնա անձնական կյանքի ամենակարեւոր շրջանը: Հավանական է ամուսնության առաջարկություն։