shamshyan.com-ի տեղեկություններով, Երևանից Տվեր ուղևորված և Վորոնեժի մարզում վթարի ենթարկված հայկական ավտոբուսի 9 վիրավորները շարունակում են բուժօգնություն ստանալ ՌԴ Վորոնեժի մարզի Պավլովի շրջանային հիվանդանոցում:
 
Արտակարգ իրավիճակների նախարարությունից տեղեկացրին, որ 1988 թ. ծնված Մելիք Հայրապետյանի, 1961 թ. ծնված Վարյա Օհանյանի, 1972 թ. ծնված Վազգեն Գևորգյանի, 1969 թ. ծնված Դավիթ Վերմիշյանի առողջական վիճակը բժիշկները գնահատել են բավարար, 1972 թ. ծնված Տիգրան Բաբաջանյանի, 1982 թ. ծնված Եղիշե Համբարձումյանի վիճակը` կայուն ծանր, 1964 թ. ծնված Արմեն Մուրադյանի, 1974 թ. ծնված Արկադի Թադևոսյանի առողջական վիճակը՝ միջին ծանրության, իսկ 1969 թ. ծնված Դավիթ Սարդարյանի վիճակը՝ ծայրահեղ ծանր:
 
Ստացված տեղեկության համաձայն՝ մնացած ուղևորները, ովքեր գտնվում էին Պավլովսկ քաղաքի մոտակայքում գտնվող «Как дома» հյուրանոցում, համընթաց ուղղությամբ շարժվող տրանսպորտային միջոցներով շարունակել են իրենց ճանապարհը: