Այսօր՝ մարտի 21-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 10:20-ի սահմաններում Արշակունյաց պողոտայում՝ «Սուրմալու» տոնավաճառի դիմաց, 23-ամյա Կարապետ Անթանեսյանը իր վարած Volkswagen մակնիշի 35 PT 013 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել փողոցը թույլատրելի հատվածով հատող հետիոտնի:
 
shamshyan.com-ի տեղեկություններով, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխվել «Էրեբունի» բժշկական կենտրոն:
 
Ոստիկանություննը պարզում է վրաերթի ենթարկվածի ինքնությունը: