ՌԴ Կրասնոյարսկում 35-ամյա տղամարդը սպանել է 27 տարեկան աղջկան, ապա հանել նրա սիրտը եւ եփել: Այս մասին կարդում ենք ՌԴ Քննչական կոմիտեի տարածած հայտարարության մեջ:
 
Միջադեպը տեղի է ունեցել մարտի 20-ի ցերեկը: Տղամարդը եղել է հարբած եւ այդ գործողությունները կատարել է իր տանը:
 
Նշվում է, որ աղջիկը մահացել է դանակի հարվածներից:
 
Դեպքի վայր ժամանակ իրավապահները վնասազերծել են կասկածյալին, ով գտնվել է ծանր հոգեկան վիճակում եւ տեղափոխել հիվանդանոց:
 
Նշենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ խանդի հողի վրա Իրկուտսկում տղամարդը սպանել էր կնոջը եւ երեխային:
 
Աղբյուր՝ hraparak.am