Ոստիկանության Կոտայքի բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել մարտի 19-ին, Աբովյան քաղաքի բնակչուհի, 40-ամյա Ռուզաննա Դ.-ի հաղորդման փաստով:
 
shamshyan.com-ի տեղեկություններով, վերջինս հայտնել է, որ իր ընկերուհին, համաքաղաքացի, 39-ամյա Արմինե Խ.-ն Աբովյան քաղաքում գործող տնտեսական խանութ-սրահից դուրս է եկել և չի վերադարձել:
 
Որոշ ժամանակ անց նա իր բջջային հեռախոսահամարին հաղորդագրություն է ուղարկել՝ «Երեխեքիս լավ կնայեք, կներեք ինձ» բովանդակությամբ:
 
Ոստիկանության Կոտայքի մարզային վարչության ծառայողները՝ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Ռոման Կիրակոսյանի, ոստիանության Կոտայքի բաժնի ծառայողները՝ բաժնի պետ Արսեն Արզումանյանի գլխավորոթյամբ, Արմինե Խ.-ի հարազատների հետ համատեղ իրականացրել են հսկայածավալ որոնողական աշխատանքներ, ինչի արդյունքում գիշերը ժամը 22:30-ի սահմաններում նրան հայտնաբերել են Երևան քաղաքի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնում:
 
Նրան հիվանդանոց են տեղափոխել Հերացու փողոցից՝ «սոմատոֆորմ աֆտոնոմ խանգարում» ախտորոշմամբ: