Դերասանուհի Մերի Մակարյանի ամուսնությունից հետո պարբերաբար լուրեր են տարածվում նրա հղիության մասին։
 
Մերիի մայրանալու մասին լուրերը նոր թափ են ստացել օրերս Ինստագրամի «Սթորի» հավելվածում հրապարակած լուսանկարից հետո, երբ Մերին սրտիկով փակել էր փորի հատվածը։ Սա ենթադրությունների տեղիք էր տվել, որ Մերին փորձում է թաքցնել կլորիկացած փորիկը։
 
Tert.am Life–ն այս մասին զրուցեց ամուսնությունից հետո ԱՄՆ–ում բնակություն հաստատած դերասանուհու հետ։ Վերջինս հայտնեց, որ իր հղիության լուրերը չեն համապատասխանում իրականությունը։ «Դեռ նման բան չկա։ Երբ նման նորություն ունենամ, անպայման կհայտնեմ այդ մասին»,– ասաց Մերին։
 

 
 
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում