Արդյոք վշտի արցունքները տարբերվո՞ւմ են ուրախության արցունքներից
Մեկ օր լուսանկարիչ Ռոզ-Լին Ֆիշերին հետաքրքրում է՝ արդյոք վշտի արցունքները տարբերվո՞ւմ են ուրախության արցունքներից: Եվ նա սկսում է ուսումնասիրել դրանք մանրադիտակի օգնությամբ. գրում է lifebuzz.com-ը:
 
Նա ուսումնասիրում է 100 տարբեր արցունքներ և հայտնաբերում, որ այն արցունքները, որոնք մեր մարմինն արտադրում է մեր աչքերը մաքրելու համար լիովին տարբեր են արցունքներից, որոնք առաջանում են, օրինակ՝ սոխ մաքրելիս:
 
Պարզվել է նաև, որ երջանկությունից և վշտից ծնված արցունքների կազմությունները նույնպես լիովին տարբեր են: Ինչպես օվկիանոսի մի կաթիլ, արցունքի մի փոքր կաթիլն իր մեջ կրում է մարդկային փորձառության ողջ աշխարհը:
 
Այսպիսով, այս կինը մի նախագիծ է ձեռնարկել, որն անվանել է «Արցունքների տեղագրություն»:
 
Հովսեփ Սթրոմբերգը՝ արվեստների և գիտությունների սմիթսոնյան քոլեջից, բացատրում է, որ կան արցունքների երեք տեսակներ՝ հիմնական, ռեֆլեքսային և հոգեկան ապրումների արդյունքում ծնված:
 
Բոլոր տեսակի արցունքները պարունակում են օրգանական նյութեր, այդ թվում՝ յուղեր, հակամարմիններ և ֆերմենտներ: Արցունքների տարբեր տեսակներն ունեն տարբեր մոլեկուլներ:
 
Էմոցիոնալ արցունքներն իրենց մեջ պարունակում են պրոտեինից կազմված հորմոններ՝ ներառելով նյարդամիջնորդ, որը հանդիսանում է բնական ցավազրկող դեղամիջոց: Այն ազատ է արձակվում, երբ մարդը ճնշված վիճակում է լինում:
 
Մանրադիտակով դիտարկելուց առաջ արցունքները վերածել են աղի բյուրեղների, որի արդյունքում դրանք տարբեր ձև ու տեսք են ընդունել: Եվ այստեղ նկատվել է, որ էմոցիոնալ արցունքները, որոնք միևնույն քիմիական կառուցվածքն ունեն, բյուրեղանալով՝ տարբեր ձևեր են ընդունել: Արցունքները, ինչպես ձյան փաթիլները և մատնահետքերը, չեն կրկնվում:
 
Աղբյուր՝ crossnews.am