Կուրգանսկում մարզի Շադրինսկա քաղաքի դպրոցներից մեկում հրաձգությունը կազմակերպել են 3 աղջիկներ, այլ ոչ թե 1: Այս մասին «Говорит Москва»-ին հայտնել է դպրոցի աշակերտներից մեկը:
 
«Նրանք նախապես ծրագրել էին ուսուցչին դուրս հանել դասարանից, ինչից հետո փակել են դուռն ու աշակերտներին սպառնալով՝ կրակոցներ արձակել»,- ասել է նա:
 
Աշակերտը պատմել է նաև, որ աղջիկներից մեկի մոտ զենք է եղել, մյուս երկուսի մոտ՝ դանակներ:
 
Միջադեպի հետևանքով տուժել է յոթ աշակերտ:
 
Ըստ նախնական տվյալների, արտակարգ իրավիճակի պատճառն աշակերտների միջև առկա կոնֆլիկտն է եղել: 
 
Աղբյուր՝ shabat.am