«Ինչի՞ մասին է խոսքը, ես չեմ հասկանում: Ես ի՞նչ կապ ունեմ Դինա Ակոպովնայի հետ: Ինչ վերաբերում է վիզային, ես դրա խնդիրը չունեմ, որովհետև ես չունեմ ոչ մի տեսակի խախտում: Թե ինչ են գրել, ես չգիտեմ»,- այս մասին Asekose.am-ի հետ զրույցում ասաց ներկայումս ԱՄՆ-ում բնակվող երգչուհի Աիդա Սարգսյանը անդրադառնալով այսօր մամուլում հայտնած տեղեկությանը:
 
Ըստ շրջանառվող լուրերի շոու-բիզնեսի ներկայացուցիչներըից ոմանք այդ թվում նաև Աիդա Սարգսյանը, ովքեր մասնակցել են Դիանա Գրիգորյանի նույն ինքը  Դինա Ակոպովնայի կազմակերպած համերգներին, կանգնած են ԱՄՆ մուտքի արտոնագրերը կորցնելու վտանգի առաջ:
 
Նշենք, որ մամուլում շրջանառվում է նաև Սպիտակցի Հայկոյի անունը, ով Դինա Ակոպովնայի անվան հետ կապված աղմկահարույց գործի շրջանակներում ԱՄՆ դեսպանատանը հետ է վերադարձրել ԱՄՆ մուտքի արտոնագիրը:
 
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում