1. Նա հաճախ է կնոջը համբուրում
 
Նրբորեն համբուրում է սիրելիին, երբ տուն է վերադառնում:
 
2. Հաճախ է զանգահարում և վստահում է
 
Երբ գնում է, բացակայության ընթացքում գոնե մեկ անգամ զանգահարում է: Միշտ ձեզ պատմում է՝ ամեն ինչ ինչպես անցավ և ինչ նոր բան եղավ: Ավելի հաճելի է լսելը, որ նա կարոտել էր:
 
Երջանիկ ամուսինը 100%-ով վստահում է կնոջը, ուստի չի հարցաքննի, չի ստուգի, թե նա որտեղ է:
 
3. Նա ասում է. «Սիրում եմ քեզ»
 
Նա ասում է «Ես սիրում եմ քեզ» ոչ միայն տոներին կամ ներողություն խնդրելիս: Իսկ կինն ամուսնուն պատախսնում է: Ժամանակն անզոր է իսկական սիրո դեմ:
 
Երջանիկ ամուսինը, ով սիրում է իր կնոջը, ամեն օր ուզում է կրկնել, որ սիրում է նրան:
 
4. Նա միշտ պատրաստ է օգնել
 
Երջանիկ ամուսինն առանց լրացուցիչ խոսքերի միշտ պատրաստ է օգնել տան կամ երեխաների հարցում:
 
5. Նա աջակցում և սփոփում է կնոջը
 
Նա ուշադրություն է դարձնում կնոջ բոլոր խնդիրներին, նույնիսկ ամենափոքրերին, և նրան լսում ու գրկում է ամեն անգամ, երբ կինը լաց է լինում:
 
Երջանիկ ամուսինները միշտ իրար կաջակցեն բարդ իրավիճակներում:
 
6. Նա կիսվում է իր մտքերով և հույզերով
 
Երջանիկ ամուսինն ուրախությամբ կնոջը պատմում է իր երազանքների և ծրագրերի մասին, նա հեշտությամբ խոսում է իր տագնապների և մտահոգությունների մասին: Դա տեղի է ունենում չպարտադրված և բնականորեն երկուսի համար:
 
Նա գնահատում է հուսալիությունը և զգայական մտերմությունը սիրելիի հետ: Նա գիտի, որ կարող է կնոջ մոտ գնալ աջակցության համար ամենածայրահեղ պահերին:
 
Եթե ամուսինը զգում է, որ հարաբերություններում ինչ-որ բան այն չէ, ամեն ինչ իր մեջ կպահի, նրա համար խնդիր կլինի կնոջ հետ իր մտքերը կիսելը:
 
Երջանիկ ամուսինը երբեք չի վախենում իր կնոջ աչքին «նվնվացող» կամ «միամիտ երեխա» երևալ: Նա գիտի, որ կինն իրեն չի քննադատի, կհասկանա և կաջակցի: