Մատնահետքեր. Ինչի՞ մասին են վկայում դրանք«Ամեն մարդի ձեռք կնքում է, որ հասկանան նրա ստեղծագործության բոլոր մարդիկը» (Հոբ 37.7):
 
Այս խոսքը վկայում է Աստծո անսահման հնարավորությունների մասին: Աստված ստեղծել է մարդուն ու դրել նրա ձեռքերի վրա անհատական կնիք: Աշխարհում չկա մի մարդ, ով կունենա ձեր մատնահետքերը. դրանք այլևս չեն կրկնվում:
 
Մարդու ձեռքի ու ափի վրա Աստծո կնիքը հիշեցումներից մեկն է, որ մարդը չի ստեղծվել պատահականության արդյունքում, այլ մարդ արարածի հեղինակն Ինքը՝ Աստված է:
 
Դրանով Աստված ցույց է տալիս, որ յուրաքանչյուր մարդ անկրկնելի է, անհատական ու Աստծո սեփականությունն է:
 
Հետաքրքիր փաստեր մատնահետքերի մասին.
 
Մինչ այժմ չի եղել դեպք, որ երկու մատների մատնահետքերը նույնական լինեն:
 
Գիտությունն ապացուցել է, որ որքան էլ մարդը ձգտի փոխել իր մատնահետքերի վրա առկա գծերը, նրա մոտ ոչինչ չի ստացվի (պատմության ընթացքում շատ դեպքեր են եղել ու փորձեր, այդ թվում՝ մատների վրայի մաշկի փոխպատվաստում, բայց պատկերը, միևնույնն է, վերականգնվել է):
 
Անգամ երկվորյակների մոտ, ովքեր մի բջջից են առաջանում և ունենում են ԴՆԹ-ի նույն կազմությունը, մատնահետքերը միշտ տարբեր են լինում:
 
Մարդու մատնահետքերն առաջանում են դեռևս մոր արգանդում, բեղմնավորումից հետո 18-րդ շաբաթում:
 
Մատնահետքերը անփոփոխ են մնում ողջ կյանքի ընթացքում, մինչդեռ ձեռքի ափի այլ գծերը մշտապես փոխվում են:
 
Այս հատկությունը թույլ է տալիս օգտագործել մատնահետքերի համեմատության մեթոդը հանցագործների փնտրման և անձի հաստատման մեջ:
 
Հոբի գրքի խոսքերը հաստատում են ճշմարտությունը, որ Աստված գիտի յուրաքանչյուրիս մասին: Մարդու ձեռքին Աստծո կնիքը Նրա հեղինակության հաստատումն է, այսինքն՝ ամեն մարդ Աստծո ձեռքի գործն է: Նրա կնիքը անկրկնելի է ու բացարձակապես անհատական:
 
Աղբյուր՝ crossnews.am