Երեկ՝ մարտի 21-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 19:30-ի սահմաններում Mercedes Vito մակնիշի DE 100 RZ համարանիշի ավտոմեքենայի վարորդ, Վրաստանի Հանրապետության քաղաքացի, 56-ամյա Գրիգոր Լոլիշվիլին Իջևան- Նոյեմբերյան ավտոճանապարհի 7-րդ կ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, և կողաշրջված վիճակում հայտնվել ձորակում:
 
shamshyan.com-ի տեղեկություններով, վթարի հետևանքով վարորդ Գ. Լոլիշվիլին, նրա ուղևորներ, Վրաստանի Հանրապետության քաղաքացիներ, 26-ամյա Սաիդ Սախադ Ալին, 25-ամյա Շուշկո Վադիմովնան և Իրանի Հանրապետության քաղաքացի, 28-ամյա Մուստաֆա Շոջայինը քաղաքացիների օգնությամբ դուրս են բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել Իջևանի բժշկական կենտրոն: