Երեկ՝ մարտի 21-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 23։30-ի սահմաններում Աբովյան-Նոր Գեղի ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում՝ Պարգևաշեն թաղամասի մոտ, Նոր Հաճն քաղաքի Թումանյան փողոցի բնակիչ՝ 26-ամյա Արտաշես Մելիքյանը իր վարած Honda Fit մակնիշի 35 GT 618 համարանիշի ավտոմեքենայով դեպի Նոր Հաճն ընթանալիս դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, հարվածել երկաթբետոնե արգելապատնեշներին և կողաշրջված վիճակում հայտնվել գերեզմանոցում։
 
shamshyan.com-ի տեղեկություններով, վթարի հետևանքով վարորդը, ում ավտոմեքենայից դուրս են բերել քաղաքացիները և, ըստ դեպքի վայրում հավաքվածների, այդ պահին նշված հատվածով անցնող ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի ավագ հետաքննիչ Վահե Հարությունյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Աբովյանի բժշկական կենտրոն, որտեղից էլ՝ «Արմենիա» բժշկական կենտրոն։
 
Վթարի հետևանքով կոտրվել է նաև գերեզմանում այլումինե ճաղավանդակներն ու շիրմաքարը՝ այն պոկվելով պատվանդանից։