shamshyan.com-ը գրում է. Պաշտոնապես հայտնում ենք, որ երեխայի մոր կողմից տրված հաղորդումը և նյութում տեղ գտած տեսագրությունը բացարձակապես սուտ է, մտացածին և չի համապատասխանում իրականությանը, ավելին՝ պարունակում է անհիմն մեղադրանք և զրպարտանք:
 
Երեխան տառապում է զարգացում ունեցող ծանր հիվանդություններով և 2016 թվականից բուժվում է «Արաբկիր» բժշկական համալիրի տարբեր բաժանմունքներում: Ի պատասխան տեղադրված հոդվածին հայտնում ենք, որ թե ծնողների, և թե «Արաբկիր» բժշկական համալիրի բժիշկների միջնորդությամբ ՀՀ առողջապահության նախարարության կողմից կազմակերպվել են մի շարք մասնագիտական կոնսիլիումներ հանրապետության առաջատար մասնագետների մասնակցությամբ տվյալ դեպքը քննարկելու համար, որոնց ընթացքում արձանագրվել է, որ երեխան իրոք տառապում է վերը նշված հիվանդություններով:
 
Այդ կոնսիլիումների ընթացքում քննարկվել են նաև բուժման ուղությունները, որոնք համարվել են ադեկվատ: Հարկ ենք համարում նշել, որ երեխայի ընդունման առաջին իսկ օրվանից ծնողները անընդհատ փորձել են միջամտել բուժանձնակազմի աշխատանքներին, անհիմն մեղադրանքներով և սպառնալիքներով ահաբեկել նրանց:
 
Այս մասին բոլոր այն բաժանմունքների ղեկավարները, որտեղ երեխան բուժվել է, կրկնվողմիջադեպերի մասին գրավոր տեղեկատվությունեն ներկայացրել համալիրի ադմինիստրացիային:
 
Ծնողները բազմիցս հրաժարվել են մի շարքմիջամտություններից: Հատուկ կցանկանայինքնշել, որ երեխայի ծնողները` մշտապես բնակվում են «Արաբկիր» բժշկական համալիրում և որևիցե մեկը նրանց երբևիցե չի առաջարկել երեխային տեղափոխել այլ բուժհաստատություն: Նշված հանգամանքից երևում է, որ երեխայի ծնողները գոհ են եղել ստացած բժշկական սպասարկումից, սակայն անհասկանալի պատճառներով հայտարարում են հակառակը: Վերը նշված կոնսիլիումների ժամանակ նրանք կրկին անհիմն մեղադրանքներ առաջադրելով «Արաբկիր» բժշկական համալիրիբուժ անձնակազմին իրենք են դիմել կոնսիլիումին մասնակցող այլ բուժհաստատություններից ներկա մասնագետներին տեղափոխման առաջարկով, սակայն կոնսիլիումների որոշումներով հաստատվել է, որ երեխան պետք է մնա և շարունակի բուժվել ու խնամվել «Արաբկիր» բժշկական համալիրում, քանի որ բուժումն ու խնամքը իրականացվում են համապատասխան պատշաճ ձևով:
 
Ըստ էության կոնսիլիումների մասնակից որևիցե բուժհաստատության ներկայացուցիչ չի առաջարկել կամ որոշել տեղափոխել երեխային իրենց բուժհաստատություն: Ինչ վերաբերում է երեխայի կողքին այլ հիվանդ պառկեցնելուն, ինչպես նշում է մայրը, ապա նշենք, որ երեխան հիմնականում եղել է երկու ծնողների հետ առանձին հիվանդասենյակում, իսկ նախկինում, եթենույնիսկ ինտենսիվ թերապիայի կամ այլբաժանմունքում կողքը եղել են ինչ որհեռավորության վրա երեխաներ, բուժանձնակազմը հաշվի է առել բոլորսանիտարահիգիենիկ նորմերը և որևիցեվտանգավոր գործողություն, որը կարող էր բերելայս երեխայի առողջական վիճակի վատացմանը, չի իրականացրել:
 
Նշենք նաև որ «Արաբկիր» ԲժշկականՀամալիրի բուժանձնակազմի ջանքերի շնորհիվհաջողվում է կայուն պահել երեխայի առողջականվիճակը: Ինչ վերաբերում է երեխայի մոր տնօրենին խնդրանքով դիմելու և իրավիճակինտեղեկացնելու մասին, հայտարարում ենք, որ ծնողը իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ է հայտնել:
 
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում