Հանրապետության տարածքում` մարտի 22-ի ցերեկը, 24-ի գիշերը, 26-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 23-ի օրվա առաջին կեսին արևմտյան շրջաններում, 24-ի ուշ երեկոյան ժամերին, 25-ի գիշերը և առավոտյան շրջանների զգալի մասում, ցերեկը հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:
 
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ: Մարտի 23-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ, 24-ին՝ 25-30 մ/վ արագությամբ:
 
Օդի ջերմաստիճանը 23-24-ը կբարձրանա 5-6 աստիճանով:
 
Երևան քաղաքում՝ մարտի 22-ի ցերեկը, 24-ի գիշերը, 25-ի ցերեկը, 26-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 23-ի օրվա առաջին կեսին, 24-ի ուշ երեկոյան ժամերին, 25-ի գիշերը և առավոտյան սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: 23-24-ը սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ: