Դերասան Արմուշը, ով ընտանիքի հետ բնակություն է հաստատել ԱՄՆ–ում, օրերս նշել է ծննդյան տարեդարձը։ Նա Tert.am Life–ին պատմել է կնոջ, որդու և ընկերների պատրաստած անակնկալի, 41 տարիների ձեռքբերումների ու երազանքի մասին։
 
«Ուրբաթ, շաբաթ, կիրակի օրերին աշխատում եմ այստեղի ռեստորաններից մեկում` որպես շոումեն։ Ծննդյանս օրն ու նախօրեն աշխատանքային էին։ Երեկոյան 11։30 ավարտել էի աշխատանքս, շտապում էի վերադառնալ տուն, որպեսզի կնոջս` Լուսինեի հետ կեսգիշերին նշեմ ծնունդս, սակայն աշխատանքային մտերիմ ընկերներս` Նարեկ Մակարյանը, Միստր X–ը, Ջոնի Կարապետյանը և այլք, ամեն ինչ արեցին, որպեսզի շուտ դուրս չգամ։ Միստր X–ն ասաց, որ ընկերը պետք է գա, հարսանիքի համար պայմանավորվենք, մյուս տղաները եկան և ասացին, որ պատվեր կա, 12։05 պետք է ծնունդ շնորհավորեմ։ Մեր բենդի տղաներն էլ ասացին, որ անհնար է չմնալս, խնդրել են, որ ես շնորհավորեմ ու բավականին գումար են թողել։ Մի խոսքով, ով ինչպես կարող էր պահեց ինձ աշխատավայրում։
 
Արդեն կռահում էի, որ տղաներն ինձ կշնորհավորեն։ Կեսգիշերին ինձ հրավիրեցին բեմ, շնորհավորեցին, մեկ էլ տեսնեմ՝ Լուսինեն՝ տորթով, մոմերով եկավ։ Շատ հուզվեցի, ինձ համար դա, իսկապես, մեծ անակնկալ էր, մեծ երջանկություն ապրեցի այդ պահին։ Լուսինեի հետ եղբայրս էր ու իր կինը։ Շատ գեղեցիկ անակնկալ էր»,– ասաց Արմուշը, ով հարազատների հետ մինչ ուշ գիշեր տոնել է տարեդարձը։
 
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում