Tert.am Life–ը գրում է. Հաղորդավար, երգահան Ավետ Բարսեղյանը շարունակում է հանրությունից թաքցնել մեկուկես տարեկան դստեր` Լուսեի դեմքը։ Ավետը չի ցանկանում հանրայնացնել դստերը, միաժամանակ, երբեմն չի դիմանում նրա հետ լուսանկար հրապարակելու գայթակղությանն ու հրապարակում է այնպիսի լուսանկար, որում չի երևում Լուսեի դեմքը։
 
Այսօր Ավետը Ինստագրամի իր էջում նոր լուսանկար է հրապարակել աղջկա հետ, որում նրանք նստած են գրասեղանի առաջ։ «Սովորում ենք երգ գրել»,– լուսանկարը մակագրել է Ավետը։
 
Ի դեպ, Լուսեն ունի իր երգը, որը հայրիկը գրել էր նրա ծնվելու գիշերը և նվիրել նրան 1–ամյակի օրը։  
 

 
 
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում