sportal.am-ը գրում է. Կատալոնական «Բարսելոնա»-ի ավագ Անդրես Ինիեստան կրկին խոսել է իր ապագայի մասին:
 
«Եթե ես որոշեմ հեռանալ «Բարսելոնա»-ից, ապա դա կլինի այն պատճառով, որովհետև այլևս չեմ կարողանա 100%-ով օգուտ տալ թիմին:
 
Մի քանի շաբաթ կա մինչև որոշում կայացնելը: Դա կլինի կարիերայիս ամենակարևոր որոշումներից մեկը»,- 33-ամյա խաղացողի խոսքերն է մեջբերում AS-ը:
 
Հիշեցնենք, որ Ինիեստան կատալոնական ակումբի հետ անժամկետ պայմանագիր ունի, բայց ցանկացած պահի կարող է հեռանալ, եթե ղեկավարությանը ժամանակին հայտնի դրա մասին: