shamshyan.com-ի տեղեկություններով, այսօր՝ մարտի 22-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 09։50-ի սահմաններում Ալավերդու բժշկական կենտրոնից ոստիկանության Թումանյանի բաժին հայտնել են, որ հերթապահ խումբը կանչով մեկնել է Հաղպատ գյուղ, որտեղ տներից մեկի անասնագոմում հայտնաբերել են տղամարդու կախված դի։
 
Ոստիկաններն ու քննիչները նշված տան անասնագոմի առաստաղից պարանով կախված վիճակում հայտնաբերել են Ալավերդի քաղաքի Սանահին-Սարահարթ 2-րդ թաղամասում հաշվառված, սակայն Հաղպատի նշված տանը բնակվող՝ 54-ամյա Ավետիս Արսենյանի կախված դին։
 
Փաստի առթիվ ավագ քննիչ Ա. Ուլուխանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում, նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական։
 
Ա. Արսենյանը «ՎՏԲ բանկ»-ի Ալավերդու մասնաճյուղի կառավարչի եղբայրն էր։