ԱՄՆ-ում հայրը ծեծել է երեք ամսական դստերը, քանի որ նա չափազանց քմահաճ է, և ինքն ի սկզբանե որդի է ցանկացել:
 
Արդյունքում փոքրիկն ուղեղի լուրջ վնասվածքներ է ունեցել, ինչպես նաև ավելի քան մեկ տասնյակ կոտրվածքներ, գրում է Mirror-ը:
 
33-ամյա Ջեյսոն Բիթներին մեղադրել են հարձակման և երեխայի կյանքին սպառնալու համար:
 
Ջեյսոնը, ով Օհայո նահանգի Մեյսոն քաղաքում աշխատում է որպես թերապևտ, ամուսնացած է և ունի երկու դուստր: Կրտսեր երեխան ծնվել է նախորդ տարվա նոյեմբերին: Սակայն, փաստորեն, Ջեյսոնը դժգոհ է եղել մեկ այլ դստեր լույս աշխարհ գալուց:
 
Ոստիկանությունը հետաքննություն է սկսել, երբ հայրը երեխային տեղափոխել է հիվանդանոց, ասելով, որ դժբախտ պատահար է եղել: Բժիշկները միջադեպի մասին հայտնել են ոստիկանությանը: Այժմ Ջեյսոնը ձերբակալված է:
 
Լուսանկարներն՝ այստեղ