ԲԱ ՈՐ ԻՄԱՆԱՔ՝ ՎԻԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԻՆՉՊԵՍ Է ՊԱՐՈՒՄ․․․Քիչ է պատահում, որ մեր բարձրաստիճանների մասին՝ բացի իրեն պաշտոնից, կերած- խմածից, ուրիշ շնորհի մասին էլ իմանանք։
 
Եթե ունենան, անպայման կիմանանք։
 
Ինչպես իմացանք, որ մեր նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը գիտառ է նվագում ու երգում։ Գյումրիում նա սուլելով գիտառ էր նվագում՝ ինչպես մի պատանյակ, Գեղարքունիկում և՛ նվագեց, և՛ երգեց «Բարով եկար սիրուն կռունկը»։ Նրանից հետո եկավ Հովիկ Աբրահամյանը։ Դե թող ասեին՝ երգում կամ նվագում է։ Ասում էին՝ հաշտեցնող մարդ է, ժողովրդական է, շփվող։
 
Հետո՝ Կարեն Կարապետյանը։ Անմիջապես շրջանառվեց, որ հարվածային գործիքներով ջազ է նվագում։
 
Բայց պատահում է նաև, որ ինչ- ինչ պատճառներով մեր բարձրաստւճանները թաքցնում են իրենց շնորհը։ Երևի մտածում են՝ ամոթ է, պաշտոնյային հարիր չէ։ Դա իմ կարծիքն է։ Զուտ հայկական մտածողություն։
 
Վիգեն Սարգսյանը, երբ նշանակվեց Պաշտպանության նախարար, մի երկու անգամ լսեցի, որ նա լավ պարում է։ Բայց քանի որ մամուլում արձագանք չկար, մտածեցի երևի սիրողական պարող է, ինչպես շատ պաշտոնյաներ, որոնց պարը երբեմն տեսանյութերում տեսնում ենք․․․ Այդպես մտածեցի ու անցավ։
 
Վերջերս հոդվածներիցս մեկի տակ մի այսպիսի գրառում կար՝ բա որ իմանաք Վիգեն Սարգսյանը ինչպես է պարում, կցնցվեք։
 
Անմիջապես արձագանքեցի՝ եթե հարցս անհամեստ չեք համարի՝ որտեղի՞ց գիտեք։ Պատասխանեց՝ մոտ 16-17 տարի առաջ հարսանեկան խնջույքում եմ տեսել․․․
 
16-17 տարի առաջ տեսնել ու այդքան երկար ժամանակահատվածում չմոռանալ պարը նշանակում է, որ այն իրոք ցնցող է եղել։ Իրոք, այդպես է,- արձագանքեց։
 
   -Իսկ ի՞նչ էր պարում,- հարցրի։
 
   -Հայկական։
 
ՀԳ Անկեղծ ասած, Վիգեն Սարգսյանն առաջին հայացքից թվում է՝ քիչ շփվող, մարդկանցից խուսափող, մեկուսացած, լրագրողների հանդեպ էլ չասեմ․․․ Գուցե մի քիչ անկեղծանար՝ թեկուզ իր լավ պարի մասին՝ արդյո՞ք սիրողական պարող է, թե․․․ Կարծում եմ նման անկեղծությունը կգործի ի օգուտ իրեն։ Մինչև հիմա հիշում եմ Վազգեն Սարգսյանի պարը։ Ինչքա՜ն անկեղծ, ջիգյարով էր պարում, ո՜նց էին զինվորներն այդ պարի հնչյունների տակ իրենց անպարտելի զգում․․․
 
Հասմիկ Բաբաջանյան