Երգիչ, դերասան Արամոն ապրիլին կբոլորի 50 տարին։ Կես դար ապրած դերասանին կյանքը շատ բան է սովորեցրել, հղկել, ուղղորդել։ Tert.am Life-ը հետաքրքիր զրույց է ունեցել Արամոյի հետ` անցած ճանապարհի, ձեռքբերումների ու կորուստների, ինչպես նաև տարեդարձի օրը սպասվող հոբելյանական համերգի մասին։
 
Իր ծննդյան օրը ոչ միայն նվերներ ու շնորհավորանքներ ստանալը, այլև սիրելի հանդիսատեսին նվեր մատուցելը Արամոյի համար ավանդույթ է դարձել, 50 ամյակը բացառություն չէ: Նրա խոսքով` այս անգամ նա կներկայանա նոր համերգային ծրագրով: «Երգերի 50 տոկոսը նոր, չհնչած երգեր են: Պրեմիերաներից բացի  կհնչեն նաև արդեն սիրված երգեր: Իմ հոբելյանական համերգին մասնակցելու են նաև Էմման ու որդիս` Ավոն։ Էմման մի քանի երգ կերգի, Ավիկը մի քանի գործերի մեջ նվագել է, այդ օրը ևս կնվագի, բայց  մեծ մասամբ իմ օրն է լինելու: Այլ հյուրեր չեն լինելու, բեմում ես եմ լինելու։ Ուզում եմ իմ հանդիսատեսի հետ լինել, իմ ծննդյան օրը երգել իրենց համար»,-ասաց երգիչը:
 
Արամոն շատ է սիրում իր ծննդյան օրն ու զարմանում այն մարդկանց վրա, ովքեր կարող են չսիրել իրենց տարեդարձի օրը: Նա  խոստովանում է, որ իր սերը տարիքի հետ ոչ թե պակասում է, այլ ավելանում:
 
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում