Կանացի կերպարում կան բաներ, որոնք միանշանակ գրավում են տղամարդկանց ուշադրությունը: Եվ հակառակ սպասումների, այդ բաները առնչություն չունեն արտաքին տվյալների հետ:
 
1.Քայլվածք
Հենց քայլվածքն ու շարժումներն են կնոջը դարձնում գրավիչ և սեքսուալ: Քայլվածքը կարող է վստահություն, կոկետություն և կանացիություն արտահայտել: Այն բավական ունիվերսալ լեզու է:
 
2.Հայացք
Ուղիղ հայացք: Աղջիկներն, ովքեր նայում են իրենց ոտքերի տակ և չեն կարողանում հանգիստ առաջ նայել՝ զգալիորեն ավելի հազվադեպ են գրավում տղամարդկանց:
 
3.Ինքնավստահություն
Ինքնավստահությունը շատ հաճախ արտահայտվում է այնպիսի պարզ բաներում, ինչպիսիք են՝ քայլվածքը, հայացքը, ժպիտը: Ինքնավստահությունը դրսևորվում է զրույց տանելու ունակությամբ: Փակ աղջիկներն ունակ չեն շփման գնալ: Նրանք սովորաբար վանող են լինում:
4.Կեցվածք
Ինքնավստահության ևս մեկ վառ օրինակ: Առանց ուղիղ կեցվածքի գեղեցիկ քայլվածք ուղղակի չի լինում:
 
5.Բարություն
Տղամարդիկ, իրականում, բնավորության այս գծին մեծ նշանակություն են տալիս: Բարությունն ու օգնության պատրաստակամությունը շատ հաճախ հենց այն է, ինչը ստիպում է տղամարդուն սիրահարվել թվում է թե աննկատ աղջիկներին:
 
Առավել մանրամասն՝ այստեղ