Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգմավոր Շուշան Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում հայտարարել է, որ բանակի համար գնված տուֆի առաջին բեռնատարը տեղ է հասել:
 
Նա նաև լուսանկարներ է հրապարակել ու գրել. «Առաջին բեռնատարը տեղ հասավ:
 
Սիրելիներս , միասին ենք հավաքել առաջնագիծը ավելի ամրացնելու քարերի գումարը ու միասին էլ կհետևենք իրականացվող աշխատանքներին:
 
Բեռնատարը ոչ միայն տեղ հասավ, այլ անմիջապես սկսվեցին շինարարական աշխատանքները, քանի-որ ոչ-մի րոպե չէր կարելի կորցնել։
 
Բանն այն է, որ որոշ զորամասեր գտնվում են անտառածածկ տարածքներում, և ծառերի կանաչելուն պես մեծանում է թշնամու կողմից դիվերսիաներ անելու ռիսկը:
 
Որքան փարթամ է անտառը, այնքան հեշտ է աննկատ մնալ,իսկ դա խիստ վտանգավոր է առաջնագծում շինարարություն կատարող և բեռնատարի վարորդի, և պատ շարողի, և զինվորի համար: Ահա, թե ինչու էր կարևոր գումարը հավաքել հնարավորինս արագ։
 
Առավել մանրամասն՝ այստեղ