Երեկ՝ մարտի 22-ին, շղթայական ավտովթարներ են տեղի ունեցել Երևանում:
 
Ժամը 19:00-ի սահմաններում Մյասնիկյան պողոտայում բախվել են Hyundai մակնիշի 99 AL 969 համարանիշի, Opel մակնիշի 578 OZ 61 համարանիշի և Mercedes մակնիշի 35 LC 976 համարանիշի ավտոմեքենաները, մի քանի մետր վերև բախվել են Opel մակնիշի 99 TT 808 համարանիշի և Renault մակնիշի 35 DO 066 համարանիշի ավտոմեքենաները, փոքր ինչ վերևում էլ բախվել են Seat մակնիշի 35 AS 119 համարանիշի և Nissan March մակնիշի 35 LC 473 համարանիշի ավտոմեքենաները:
 
shamshyan.com-ի տեղեկություններով, վթարների հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան: