Երեկ՝ մարտի 22-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 21:25-ի սահմաններում Այնթապ գյուղի բնակիչ՝ 24-ամյա Վարդան Մարտիրոսյանը կորցնելով իր վարած Nissan Tiida մակնիշի 35 FL 363 համարանիշի ավտոմեքենայի կառավարումը, բախվել է էլեկտրասյանը, մետաղյա դարպասին ու հայտնվելով տներից մեկի բակում՝ նաև հաստաբուն ծառին:
 
shamshyan.com-ի տեղեկություններով, վթարի հետևանքով վարորդը և ուղևորը՝ Այնթապ գյուղի բնակիչ, 23-ամյա Արթուր Հարությունյանը քաղաքացիների կողմից դուրս են բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել «Էրեբունի» բժշկական կենտրոն:
 
Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վիրավորներին առաջինը օգնության է հասել ոստիկանության Պետական պահպանության գլխավոր վարչության Մասիսի պահպանության բաժնի դասակի հրամանատար Իգնատ Թարվերդյանը, ով այդ պահին անցնելիս է եղել և նկատելով տեղի ունեցած վթարը՝ կարողացել է ճիշտ կողմնորոշվել և օգնության ձեռք մեկնել վիրավորներին: